Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Դարի հանդիպումը

Դարի հանդիպումը
27.09.2014 | 11:52

Հանդիպել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: «Պետք է հանդիպումներ կազմակերպենք քաղաքական ուժերի հետ, անհատների հետ, համապատասխան լսելով կարծիքները, մոտեցումը, տեսակետը, որովհետև ինչը մենք այսօր ուզում ենք, ոչ մեկը միայնակ չի կարող անել: Պետք է միասնական, համախմբված, նայելով, քննարկելով տեսակետը, մոտեցումը և համապատասխան այդ խնդիրները կարգավորենք: Ամբողջ աշխարհում չլուծվող խնդիր չկա, հարկավոր է հարցը դնել և այն իր լուծումը ունենա: Մենք պատրաստ ենք բոլորին լսելու և քննարկելու, որի տեսակետը, մոտեցումն օգուտ կբերեն երկրի հզորացմանը, ժողովրդի բարելավմանը, մենք պատրաստ ենք անել»,-ասել է Ծառուկյանը: «Երկրում պետք է լինի պայման, հնարավորություն, արդարություն և մրցակցություն: Այդ հիմնական 4 կետերն են, մեր ժողովուրդն էլ աշխատող ժողովուրդ է: Մարդկանց համար պիտի հնարավորություն ստեղծես, վերականգնես հավատը և ամեն բան լավ կլինի»,-ընդգծել է նա:

Իր հերթին Ստեփան Դեմիրճյանը նշել է, որ այսօր երկրում տիրող ծանր վիճակը պայմանավորված է ոչ թե սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրության ոտնահարմամբ: «Այսօր առաջնահերթ ենք համարում ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ համաձայն Սահմանադրության իշխանության ձևավորումը, երկրում անպատժելիության վերացումը, կոռուպցիայի դեմ իրական պայքարի ծավալումը, տնտեսության առողջացումը»,- ասել է ՀԺԿ առաջնորդը:

Դիտվել է՝ 1653

Մեկնաբանություններ